211652_close_icon
views-count19273 դիտում article-date 16:44 07-03-2021

59-ամյա հետիոտնը, ով վրաերթի էր ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 6-ին, հիվանդանոցում մահացել է Գառնի գյուղի բնակիչ, 59-ամյա Սերոբ Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 2-ին, երբ անհայտ  վարորդի,  անհայտ  մակնիշի և համարանիշի  ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել:

Նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկնեիր կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել Գառնու ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  փաստի առթիվ ավագ հետաքննիչ Մ. Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 2-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների (բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ) ձեռնարկված հսկայածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մարտի 2-ին Գառնի գյուղում նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Սերոբ Մարտիրոսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը։

Այդ օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Ս. Մարտիրոսյանին, ապա նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Վրաերթի ենթարկվածը մարմնական  վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղափոխվել էր «Գառնի» ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խումբը։

Ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հայկազ Համազարյանը՝ իր վարած ВАЗ 21120 մակնիշի ավտոմեքենայով։

Վերջինս բերման էր ենթարկվել, որից հետո փաստերի ճնշման տակ խոստովանել՝ որտեղ է թաքցրել ավտոմեքենան, որը ոստիկանները հայտնաբերել էին Գողթ գյուղում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր