Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախին:
«Սատարենք մեր հերոսներին» հասարակական կազմակերպության հայտարարած հանգանակության արդյունքում 5 ռեանիմոբիլ է գնվել Արցախի պաշտպանության բանակի համար, փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը:
Շտապօգնության համար նախատեսված ամենագնացները Ստեփանակերտում հանձնել են Արցախի զինված ուժերի բուժծառայության պատասխանատուներին:
Ի դեպ, տարբեր բարերարների աջակցությամբ կազմակերպությունը նաև վերաբնակեցման ծրագրեր կսկսի:
Վիգեն Արաբյան («Սատարենք մեր հերոսներին» ՀԿ նախագահ) - Դեկտեմբեր ամսից արդեն սկսել ենք վերաբնակեցման համալիր ծրագիր և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կառուցելու ենք նոր թաղամաս՝ երիտասարդ վերաբնակ բազմազավակ ընտանիքների համար: Նաև այս պահին բազմաթիվ ծրագրեր ունենք բանակի համար ու վերաբնակիչների ծրագրեր ունենք Մարտակերտի շրջանում և Մարտունիում: