211652_close_icon
views-count1545 դիտում article-date 18:38 06-03-2021

Անվտանգության խորհրդի ինստիտուտը գոյություն չունի. Կարեն Բեքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունը ընդհանրապես խարխլված վիճակի է բերվել ուղղություններից  յուրաքանչյուրում ՝ Իրանի, Վրաստանի, մեր ռազմավարական դաշնակցի հետ, բոլոր ուղղություններով մենք ունենք զրոյացված և զրոյից ներքև վիճակ. Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Tert.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ պետք է մտածել ապագայի մասին, քանի որ, կարևոր է, որպեսզի հասարակությունը պատկերացնի, որ խնդիրը չի ավարտվելու իշխանությամբ, այլ բոլոր ոլորտները փշրված վիճակից պետք է բարձրացնել ու վերականգնել:

Բեքարյանի կարծիքով` առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, քանի որ դժվար է պատկերացնել միջազգային գործընկեր, որ կարող է ինչ -որ բան քննարկել այս իշխանության հետ, երկրորդ խնդիրն, ըստ նրա, չդադարող պարտության դադարեցումն է. «Այսօր իշխանությունները նշում են, որ ընդդիմության՝ իշխանության գալու պարագայում կա նոր պատերազմի վտանգ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, բացահայտ սուտ է, մենք պատերազմի վտանգ ունենք այս իշխանության շարունակվելու դեպքում: Տեսնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում, գյուղերում, ժողովուրդն ինչ -որ պահի չի ենթարկվելու և հայտնվելու ենք ռազմական գործողությունների շեմին»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր