«Մենք նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց գործը, խնդիրները կատարեն: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում: Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին, որն այսօր կատարում է իր խնդիրները: Այն տղաները, ովքեր այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ազգից, ժողովրդից, չեն ստանում: Այսօր քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր Զինված ուժերը: Մենք մեր մարտական ընկերների հետ դիմում ենք ԳՇ պետ Գասպարյան Օնիկին: Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք: Մենք միացել ենք ձեզ՝ առկա խնդիրները միասին լուծելու համար»,-ասաց նա:
Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: Նո կոչ արեց ՀՀ նախագահին, որպեսզի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությունն ուղարկի ՍԴ: