SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Եթե ընտրությունները կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, ժողովրդի մեծամասնության վստահությունը չեն վայելելու. Վանեցյան
2021.03.06 16:00


Մենք մեր օրակարգից չենք շեղվում, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո՝ արտահերթ խրհրդարանական ընտրություններ:
«ՀՀ-ում թե ով պետք է լինի իշխանության՝ որոշելու է ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով:
Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ի վիճակի չէ շարունակելու լինել ՀՀ վարչապետ:
Իր վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և դրանք, եթե կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը», - ընդգծեց Վանեցյանը:
