211652_close_icon
views-count48645 դիտում article-date 13:58 06-03-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Škoda-ն ու Mercedes-ը․ վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Škoda և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեքպի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսաքնազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն է կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Վահե Աբգարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ փրկարարները կարողանան ազատ աշխատել։ 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր