211652_close_icon
views-count2853 դիտում article-date 10:03 06-03-2021

600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը․ սկզբում հարցը պետական գաղտնիք էր, հետո՝ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՍՍ կենտրոնական բազա չեն մատակարարվել։


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած Պաշպանության նախարարությունը, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված էր մեր պատասխանում: Այս իրավիճակում դժվար է որևէ գերատեսչության հավատալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր