211652_close_icon
views-count3044 դիտում article-date 23:35 05-03-2021

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Վրաստանից

Մարտի 5-ին՝ Թբիլիսիում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի երրորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը զիջեց մրցակցին 0:5 հաշվով։

Պարտությունից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ 1 միավորով ու եզրափակում է խմբի մրցաշարային այղուսակը։ Վրաստանն ունի 4 միավոր ու երկրորդն է խմբում։

Վրաստան-Հայաստան՝ 5:0 (2:0)

Թբիլիսի, Օլիմպիական պալատ

Մրցավար՝ Տրայան Էնչև (Բուլղարիա)

Գոլերի հեղինակներ՝ Էլիսանդրո, 1'41", 3'31", 23'15", Սեբիսկվերաձե, 26'12", 38'18"

Վրաստան

1․ Զվիադ Կուպատաձե (ա), 10․ Ռոնինյո, 16․ Թալես, 17․ Արչիլ Սեբիսկվերաձե, 19․ Էլիսանդրո

Պահեստայիններ․ 12․ Թոռնիկե Բուկիա, 6․ Ջանիկո Գիորգայա, 7․ Շոթա Տոփուրիա, 8․ Վախթանգ Կեկելիա, 9․ Իրակլի Թոդուա, 11․ Վախթանգի Ջվարաշվիլի, 15․ Նիկոլոզ Կուրտանիձե, 18․ Բինյո

Գլխավոր մարզիչ՝ Ավթանդիլ Ասատիանի

Հայաստան

12․ Լուան Բարբոսա, 6․ Նիկիտա Խրոմիխ, 7․ Վլադիմիր Սանոսյան, 8․ Դենիս Նևեդրով, 13․ Արթուր Մելքոնյան

Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 3․ Գամլետ Մանուկյան, 4․ Ռաֆիկ Բաղդասարյան, 9․ Սարգիս Մարգարյան, 10․ Սարո Գալստյան (ա), 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 15․ Դավիդ Ասլանյան, 20․ Վիտինյո

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Նմանատիպ նյութեր