211652_close_icon
views-count1365 դիտում article-date 23:32 05-03-2021

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով. ՄԻՊ

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով:

Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգը և կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:

Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է, ջուրն է լցնում այս ոլորտի կոնվենցիաները, ուղեցույցները, մարդու իրավունքների պահանջները:

Այս նոր մոտեցման հիմնավորումները ներկայում ամփոփման փուլում են` միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր