Առաջին և 4-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Առաջին զորամիավորման զորամասերում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Զորամասերից մեկում շարային ստուգատեսն անցկացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը։
Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ:
Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին: