1410 դիտում
20:05 05-03-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին:
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրեց մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաև իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։
Խոսքով հանդես եկավ նաև կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշեց, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել և իր գործունեությամբ հատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբավ ձեռք բերել, որի շնորհիվ այսօր արդյունավետորեն համագործակցում է պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Այնուհետև ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր բերկրանքն արտահայտեց առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը: Նորին Սրբությունը, վերհիշելով իր պարբերական այցերը կենտրոն և հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարևոր և հանրօգուտ նկատեց կենտրոնի առաքելությունը Եկեղեցու սոցիալական ծառայությունների ընդհանուր շրջագծից ներս։
Հայրապետը նաև կարևորեց այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ և անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։
Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվեցին կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։
Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է։

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
15:58 25-02-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեԼ է Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
493 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
994 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1120 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի