211652_close_icon
views-count852 դիտում article-date 15:50 05-03-2021

BTS-ն ու Big Hit-ը վերահաստատում են իրենց աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Այսօր հրապարակված տեսանյութում Գրեմմի մրցանակին առաջադրված BTS խումբը Big Hit Entertainment (Big Hit) ձայնագրման ընկերության հետ համատեղ վերահաստատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրված իր խոստումը․ օգնել վերջ տալ բռնությանը և անտեսմանը, նպաստել երեխաների և երիտասարդների ինքնագնահատականի բարձրացմանը և նրանց բարեկեցության բարելավմանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2017 թվականից համագործակցող հարավ-կորեական այս խումբը հանդես եկավ վիրտուալ հաղորդագրությամբ՝ խոստանալով շարունակել սիրո և միասնության ուղերձ տարածող «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» արշավը, որ հատկապես կարևոր է ֆիզիկական մեկուսացման այս պահին:
 
Գործընկերության շրջանակում BTS-ը և Big Hit-ը ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ինչպես նաև «LOVE MYSELF» ապրանքանշանի վաճառքից ստացված հասույթն ու «LOVE YOURSELF» ալբոմի վաճառքից ստացված շահույթի մի մասը:
 
«Մենք չափազանց հուզված և շնորհակալ ենք, որ մեր՝ փոքր քայլերով սկսված «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» քարոզարշավը ավելի մեծ համագործակցության հիմք է հանդիսացել: Մենք ինքներս ձգտել ենք «սիրել ինքներս մեզ», և կարծում եմ՝ մենք, թե՛ որպես թիմ, և թե՛ որպես անհատներ, նույնպես զարգացել ենք», - ասաց խմբի անդամ RM-ը:
 
Դպրոցների փակման, ֆիզիկական հեռավորություն պահպանելու միջոցառումների և ծառայությունների հասանելիության նվազման պատճառով COVID-19 համավարակն օգնեց գիտակցել երեխաների և երիտասարդների մտավոր և սոցիալ-հոգեբանական բարեկեցության կարևորությունը։ Վերջինս հատկապես կարևոր է առցանց կամ իրական կյանքում անտեսվող, շահագործվող կամ ահաբեկվող երեխաների և երիտասարդների դեպքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքում է այս փոփոխվող ժամանակներին՝ աշխարհում երեխաների և երիտասարդների բարեկեցությունը պաշտպանելու և բարելավելու իր նոր եռանդուն ռազմավարությամբ:
 
«ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վնաս է հասցնում մեր բոլորի՝ հատկապես՝ երեխաների և երիտասարդների կյանքին և հուզական բարեկեցությանը», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Իր երաժշտության և ուղերձների միջոցով BTS-ն իր աշխարհասփյուռ լսարանին ասում է. «Դուք մենակ չեք: Բոլորիս համար էլ այս պահը շատ ծանր է: Միայն միասին, սիրով և բարությամբ մենք կարող դա հաղթահարել»: Մեր համագործակցության նոր փուլ սկսելուն մեկտեղ՝ մենք միասին պարտավորվում ենք ավելի բարի, ավելի անվտանգ և ավելի փոխկապակցված աշխարհ կառուցել»:
 
2017 թ.-ից ի վեր, BTS-ը և Big Hit-ի «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» արշավը ամբողջ աշխարհում 2.98 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը դադարեցնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի համար, ինչպես նաև ամբողջ աշխարհի դեռահասներին քաջալերել է պատմել իրենց անձնական փորձը:

Նմանատիպ նյութեր