211652_close_icon
views-count35658 դիտում article-date 15:30 05-03-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժի ճանապարհին բախվել են «07»-ն ու Mercedes-ը. վերջինս հայտնվել է ձորակում, նրա 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 14։00-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Էդգար Հովհաննիսյանն ու տեսուչ Կարեն Գրիգորյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ բոլոր վիրավորները Mercedes-ի ուղևորներն են։ Իսկ բախման հետևանքով էլ Mercedеs-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր