211652_close_icon
views-count3432 դիտում article-date 12:47 05-03-2021

Ես ոչ մեկին չեմ պահում, ես իրավիճակն ու իմ ժողովրդին եմ պահում. Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցի, թե բանակի՞ կողքին եք, թե՞ քաղաքական իշխանությանն եք պահում. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ անդամները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Tert.am-ը հարց ուղղեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին՝. «Դուք ԵԿՄ նախագահն եք, Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին, հիմա դուք բանակի՞ կողքին եք, թե՞ քաղաքական իշխանությանն եք պահում»-։

Հարցին Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ պահում, ես իրավիճակն ու իմ ժողովրդին եմ պահում»:

Սասուն Միքայելյանը չցանկացավ հարցերի պատասխանել, ասաց, որ կհրավիրի ասուլիս և հարցերին կպատասխանի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր