211652_close_icon
views-count1314 դիտում article-date 09:45 05-03-2021

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ 

Նա ծնվել է  1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը` գերազանցության դիպլոմով, աշխատել է որպես ուսուցիչ:

1985թ. դարձել է  Հայաստանի Գրողների  միության անդամ:
1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի  փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:
1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ  կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:
1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը` ընտրվելով ԵԿՄ նախագահ:
1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով  ՀՀ պետնախարարի պաշտոնը:
1995 – 99թթ. վերանշանակվել է  ՀՀ  պաշտպանության նախարար:
1998թ. արժանացել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ»  շքանշանի:
1999թ. մտել է քաղաքական  դաշտ` դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի  համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:
1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:

Վազգեն Սարգսյանն հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Բանակում ակտիվ դերակատարում է ունեցել մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Նմանատիպ նյութեր