211652_close_icon
views-count940 դիտում article-date 13:18 04-03-2021

Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Քասախ գյուղում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Ատոմ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը), 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ատոմ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր