211652_close_icon
views-count2418 դիտում article-date 16:47 04-03-2021

Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մարտի 3-ին կազմակերպված աճուրդում, վաճառքի ներկայացված 12 լոտից վաճառվել է 8-ը: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչությունից:


«Վաճառված լոտերի մեկնարկային ընդհանուր գինը մոտ 2 միլիոն դրամ էր, սակայն սակարկությունների արդյունքում դրանք վաճառվել են  3 միլիոն 130 հազար դրամով»,-հայտնել են պետական գույքի կառավարման վարչությունից:

Ինչ վերաբերում է պետական, բարձր դասի 9-ը ավտոմեքենաների՝ մարտի 5-ին սպասվող աճուրդին, ապա մարտի 3-ի դրությամբ՝ աճուրդին մասնակցելու 2 հայտ է ստացվել:

«Առաջիկա աճուրդում չվաճառվելու դեպքում՝ հաջորդ աճուրդների ժամանակ այդ ավտոմեքենաների գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում՝ հաշվի առնելով ավոտմեքենաների բարձր դասը, տեխնիկական լավ վիճակն ու լիկվիդայնության բարձր կարգը:

վաճառվելու դեպքում դրանք նորից աճուրդի կդրվեն նույն գնով: Նման պարագայում՝ օրենքով սահմանված կարգով, մյուս աճուրդը կայանալու է 15-20 օրից` առանց սահմանված գների փոփոխության»,-պարզաբանեցին վարչությունից՝ հավելելով,որ պետական բարձր դասի ավտոմեքենաների սպասվող աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները՝ կարող են դիմել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կայքէջերին ու պետական գույքի կառավարման վարչությանը: 

Համաձայն կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հրապարակած ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար բարձր դասի ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն  ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի՝ ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ:

Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի էին ներկայացվել նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 8 միավոր ավտոտեխնիկա՝ ընդհանուր առմամբ՝ մոտ  1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:

Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ պետական  թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի ներկայացնելու որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝  նախատեսվում է,որ աճուրդից ստացված ֆինանսական միջոցները մուտքագրվելու են պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:

Նմանատիպ նյութեր