211652_close_icon
views-count9361 դիտում article-date 21:00 03-03-2021

Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին, նիկոլ փաշինյանն ԱԺ գնալու համար մի ողջ ոստիկանական բանակ, թիկնապահների ահռելի խումբ է հետը քարշ տալիս

Երկու հակադիր պատկեր եմ տեսնում․ Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին։ նիկոլ փաշինյանն Ազգային ժողով գնալու համար մի ողջ ոստիկանական բանակ, թիկնապահների ահռելի խումբ է հետը քարշ տալիս։

Սերժ Սարգսյանը հանդարտ, խաղաղ որտեղ ուզում, ազատ շրջում է, նիկոլ փաշինյանը Ազգային ժողով գնալու համար ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։ Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։
Հիմա ասեք տեսնեմ՝ ո՞ վ է Հայաստանի Հանրապետությունում մերժվածը։

Մարտի մեկին՝ իբր սգո երթ կազմակերպելու անվան տակ վարչարարական մեթոդներով մոլորյալների մի խումբ հավաքելն ու հանրությանը ցույց տալը վկայում էր, որ ինքը մերժված է հանրության կողմից։ Ֆինանս ներդնելով ու տեխնիկական միջոցներն օգտագործելով տեսանյութ նկարելն է իր առաջնային գործը, որպեսզի մոլորյալները հանկարծ չգտնեն իրեն Տան ճամփան։
Այսօր Սերժ Սարգսյանի մեքենայից դուրս գալն ու լրագրողների հարցերին ազատ, անկաշկանդ պատասխանելը նիկոլի մի հազար հանրահավաք արժե՝ ի վկայություն այն բանի, որ մերժվածը նիկոլն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երկու հակադիր պատկեր եմ տեսնում․ Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին։...

Опубликовано Hasmik Sargis Babajanyan Среда, 3 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր