211652_close_icon
views-count2506 դիտում article-date 19:33 03-03-2021

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները սպասում են Օնիկ Գասպարյանին ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշմանը

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները սպասում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ՀՓՇ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք սպասում ենք՝ քիչ անց հայտնի կդառնա, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Փաշինյանի միջնորդության հարցում Հայաստանի նախագահը, ամեն դեպքում դիմելու է ՍԴ կամ չի ստորագրելու այդ թուղթը, թե բավարարվելու է երեկվա Սահմանադրական  դատարան դիմելու իր նախաձեռնությամբ: Անկախ իր որոշումից, Հայաստանի բոլոր փորձառու և վաստակաշատ իրավաբանները միաբերան պնդում են, որ Օնիկ Գասպարյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, շարունակելու է մնալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մինչև 2025 թվականը»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՓՇ անդամներն այս հարցի առնչությամբ հանդիպում և զրույց են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նմանատիպ նյութեր