211652_close_icon
views-count1361 դիտում article-date 18:29 03-03-2021

Կեյլոր Նավաս. «Ռեալում» զգացողություն կար, որ ինձ այնքան էլ չեն վստահում

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հիշել է «Ռեալում» իր կարիերայի ժամանակաշրջանը:
 
«Փարիզում ես զգում եմ յուրաքանչյուրի սերն ու հարգանքը: Իսպանիայում ես զգացողություն ունեի, որ ակումբի մի մասն ինձ այնքան էլ չի վստահում:
 
Ես միշտ անսահման երախտապարտ եմ լինելու «Ռեալի» երկրպագուներին՝ նրան անվերապահ աջակցության համար և որ հիմա էլ են ինձ աջակցում, թեպետ ես փոխել եմ թիմս: «Ռեալի» իմ ակումբակիցները միշտ վստահել են ինձ:
 
ՊՍԺ-ում ամեն ինչ մի փոքր այլ է: Բոլորն ինձ հավատում են, և ես ձգտում եմ յուրաքանչյուր խաղում արդարացնել վստահությունը:
 
Նավասը «Ռեալում» հանդես է եկել 2017-2019 թվականներին: Արքայական ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր