1475 դիտում
14:23 03-03-2021
Հայաստանը հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում․ Freedom House.
Freedom House-ը հրապարակել է իր ամենամյա Freedom in the World 2021 զեկույցը, որում անդրադարձել է նաեւ հետպատերազմյան իրադարձություններին Հայաստանում:
Զեկույցի արդյունքներով` Հայաստանը 55 միավոր է վաստակել հնարավոր 100-ից եւ հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում:
«Ավտորիտար կառավարման ընդլայնումը, որը զուգորդվում է խոշոր ժողովրդավարությունների անկմամբ եւ անհետեւողական ներկայությամբ միջազգային ասպարեզում, շոշափելի հետեւանքներ է ունեցել մարդկանց կյանքի եւ անվտանգության համար, այդ թվում` ռազմական ուժի հաճախակի օգտագործումը քաղաքական վեճերի լուծման համար:
Քանի որ Լիբիայի եւ Եմենի նման տեղերում երկարատեւ հակամարտություններ են բռնկվում, Եթովպիայի եւ Ադրբեջանի ղեկավարներն անցյալ տարի պատերազմներ սանձազերծեցին համապատասխանաբար Տիգրայի եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում` ապավինելով ավտորիտար հարեւաններ Էրիտրեայի եւ Թուրքիայի աջակցությանը եւ ապակայունացնելով հարակից տարածաշրջանները: Ռազմական գործողությունների հետեւանքները ոչնչացրեցին փորձնական բարեփոխումների հույսերն ինչպես Հայաստանում, որը բախվեց Ադրբեջանի ռեժիմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, այնպես էլ` Եթովպիայում»,- նշում են զեկույցի հեղինակները:
Զեկույցի հեղինակների կարծիքով` ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար իշխանությունը, սկաայն այս հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը:
Զեկույցում նշվում է նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կապիտուլյացիան պատերազմում բուռն արձագանք առաջացրեց որոշ ընդդիմախոսների շրջանում, ովքեր նոյեմբերին ներխուժեցին խորհրդարան եւ հարձակվեցին խորհրդարանի խոսնակի վրա:
«Նման անկարգությունը սպառնում է երկրի դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին եւ կարող է իրադարձությունների մի աբողջ շղթա առաջացնել, որը Հայաստանին կմոտեցնի հարեւանների ավտոկրատական միտումներին»,- հավելել են հեղինակները:

Նմանատիպ նյութեր
8182 դիտում
22:37 16-01-2018
Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում
1721 դիտում
19:28 01-02-2017
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների թվում են. Freedom House
Այս բաժնից
355 դիտում
10:39 02-05-2024
Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել
403 դիտում
09:47 02-05-2024
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
655 դիտում
09:30 02-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում