211652_close_icon
views-count2742 դիտում article-date 13:45 02-03-2021

Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել. Մարուքյանը համաձայնել է հանդիպել․ Tert.am

Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանը և առաջարկել հանդիպում-քննարկում ունենալ իր հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Գրում է Tert.am-ը։

«Ես համաձայնությունս տվել եմ, երբ հանդիպենք ու քննարկենք բոլոր առաջարկները, հանդիպումից հետո կհայտնեմ՝ ինչ ենք քննարկել և ինչ եզրահանգման ենք եկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր առաջարկը վարչապետի թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ ուժի մեջ է: «Ես պատրաստ եմ ստորագրել հուշագիր և իմ երեկվա հայտարարությունից հետո որևէ բան չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ, ես իմ առաջարկի տերն եմ, որին արձագանք չի եղել»,- ասաց նա:

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր