211652_close_icon
views-count5083 դիտում article-date 21:06 01-03-2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Նմանատիպ նյութեր