13481 դիտում
21:18 01-03-2021
Օնիկ Գասպարյանի աղջիկը գրառում է արել
Օնիկ Գասպարյանի աղջիկը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Չզարմանաս , եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա… Առնվազն ծիծաղելի է երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին, ու անվանում նրանց դավաճան: Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց Հեռավորությանը… ԵՐԿԱՐ, շա՜տ երկար ծիծաղել եմ»։ Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Փաշինյանը հրապարակում հայտարարել էր. «Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար։ Այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի, ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը՝ այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։ ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել ՀՀ սահմանադրությունը։ Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Բայց սա Զինված ուժերում վենդետաների տեղիք չի տալու։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության։ Ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել չի հաջողվի»։
Նմանատիպ նյութեր
79198 դիտում
20:49 09-07-2018
Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել
7648 դիտում
20:27 24-07-2020
Տավուշյան դեպքերի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը հրամանատարներին և զինվորներին
Այս բաժնից
292 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
238 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր