211652_close_icon
views-count1834 դիտում article-date 19:36 01-03-2021

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվության վերաբերյալ

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՊԵԿ-ի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարեւորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ։

Այս առնչությամբ, ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում:

Նմանատիպ նյութեր