211652_close_icon
views-count16464 դիտում article-date 18:33 01-03-2021

«Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են». Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված, նաև համապատասխան աշխատանք կատարել նրանց հետ, ովքեր մարտի դաշտից փախել են։

Ես Արցախի նախագահի աշխատասեղանի վրա դրված կազմել էի հիմնական միջոցառումների պլան, այսինքն՝ ռազմական դրությունից ու պետությունը խաղաղից պատերազմի տեղափոխելու պլան։ 11-րդ կետը, որում նշված է՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա կամ երեքամսյա հավաքներ իրականացնել, ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ, այդ կետը տարբեր գրիչներով գրում էի ու ասում էի՝ սա ձեր հացն է», - պատմեց Օհանյանը։

Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ ինքն Արցախ է եկել ինքնակամ, ոչ ոք իրեն այնտեղ չի հրավիրել, ոչ էլ կարող է հետ ուղարկել։
«Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք, 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են», - ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ վարչապետն ասել է, որ կկատարի, սակայն ամեն ինչ շարունակել են ոտքի վրա անել, «դրա համար էլ այս արդյունքին ենք հասել»։

Նմանատիպ նյութեր