211652_close_icon
views-count2256 դիտում article-date 17:06 01-03-2021

Ձերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն

Ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գործադիր տնօրեն Օսկար Գրաուին և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտիին:
 
58-ամյա Բարտոմեուի ձերբակալությունը կատալոնական ոստիկանության ձեռնարկած գործողությունների մի մասն են:
 
Դրա շրջանակներում այսօր Կատալոնիայի իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել ակումբի գրասենյակներում: Իրավապահներին հատկապես հետաքրքրում են ֆինանսական, իրավաբանական և նորմատիվա-իրավական վարչությունները:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության գործողությունները կապված են սկանդալի հետ, որը ակումբում ծագեց 2020 թվականին և կոչվեց «Բարսագեյթ»: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ Բարտոմեուն I3 Ventures ընկերությանը մեծ գումարներ է հատկացրել, որպեսզի վերջինս սոցցանցերում քննադատական գրառումներ կատարի Լիոնել Մեսիի, Ժերար Պիկեի, թիմի այլ խաղացողների հասցեին և աջակցող գրառումներ անի Բարտոմեուի հասցեին:
 
 

Նմանատիպ նյութեր