211652_close_icon
views-count10288 դիտում article-date 14:09 01-03-2021

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք այն։

«ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
 
Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:
 
Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։
 
Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։
 
Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները մոտ 1 կմ ոտքով դին պատգարակով մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի  շտապօգնության  ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

​Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր