211652_close_icon
views-count2845 դիտում article-date 13:41 01-03-2021

Մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը. Արարատ Միրզոյան

Այսօր գարուն է. Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւարգյանը Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադեւոսյանը եւ Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական եւ երջանիկ Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նաեւ նշել է. «Մարտի 1-ին ապօրինի հրամանի արդյունքում կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։

Ուստի կոչ եմ անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։ Մեր հայրենիքն այլեւս չպիտի անցնի նման փորձության միջով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր գարուն է։ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր...

Posted by Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan on Monday, March 1, 2021

Նմանատիպ նյութեր