211652_close_icon
views-count6539 դիտում article-date 22:45 28-02-2021

Եթե որևէ ադրբեջանցու ձերբակալեին, նա ավելի շատ իրավունքներ կունենար, քան Արա Սաղաթելյանը. Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

«Արա Սաղաթելյան. մի հայի պատմություն». այս անունն է կրում ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադիր Արա Սաղաթելյանի մասին, որի նկատմամբ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել, Սաղաթելյանն էլ՝ կալանավորվել, հայտնում է Tert.am-ը:

Ֆիլմում Արա Սաղաթելյանի գործունեության, տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչության հակազդելու դաշտում կատարած աշխատանքի և նրա կալանավորման մասին խոսում են լրատվական դաշտի հանրաճանաչ ներկայացուցիչները:

«Արմենիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ տարիներ առաջ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծելու՝ Արա Սաղաթելյանի նախաձեռնությունը քմահաճություն չէր ամենևին:

«Բոլորը տեսնում էին, թե ինչպես է Ադրբեջանը, շատ հիմնավոր և հսկայական միջոցներ ծախսելով, փորձում ամբողջությամբ ձևախեղել արցախյան հակամարտության պատմությունն ու տարածաշրջանի պատմությունն ընդհանրապես: Այդ ուղղությամբ ՊՈԱԿ-ի գործունեությունը դարձավ շատ հանգուցային: Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում երբեք այդքան շատ միջազգային լրատվամիջոց չի եղել Հայաստանում, որքան՝ 2016 թ-ի քառօրյա պատերազմի օրերին ու դրանից հետո նույնպես: ՊՈԱԿ-ի թիմն էր հենց, որ կարողանում էր արագ ու որակով տեղեկատվություն տրամադրել նրանց»,- նշում է Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր