211652_close_icon
views-count18992 դիտում article-date 19:30 28-02-2021

Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին՝ Ոստիկանությանը կոչ անելով միանալ ՀՀ զինված ուժերի օրինակին։

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին»,- ասել նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր