211652_close_icon
views-count2240 դիտում article-date 22:46 27-02-2021

Աղասի Ենոքյան. Հին սլավոնական ասացվածք կա․ «Жадность фраера губит»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԵՏՀԱՅԱՑՔՈՎ

Եթե Նիկոլը մնար այն ամենի շրջանականերում, ինչի համար հայտնի ուժերը նրան իշխանության էին բերել՝ հանձներ 5 շրջանները եւ Արցախում տեղակայեր ռուս խաղաղապահներին, ապա չէր բացառվում, որ նա գլուխը պրծացներ պարզ հրաժարականով։ Հայտնի ուժերը թույլ կտային, որ Նիկոլը վերցներ ՍՈՒ-երի եւ ասֆալտների ատկատները, հավաքեր կլուբնիկի փողերը, տնից հանգիստ հաներ ռոլեքներն ու սեւ իկրան, եւ թռներ ինչ-որ տեղ, ասենք՝ Կանադա։ Անգամ Աներձագ Հրաչի միջոցով կարող է թողնեին որ շարունակեր իր մաքսանենգ սիգարետի բիզնեսը։

Բայց նա ինչ-ինչ բարիքների դիմաց Ալիեւի հետ գնաց սեպարատ պայմանավորվածությունների՝ հանձնեց Շուշին ու Հադրութը, կործանեց Հայոց բանակը, ի վերջո ստեղծեց մի վիճակ, երբ ռուսներին հազիվ մի փոքր տարածք էր մնացել խաղաղապահներ մտցնելու համար։ Դրա համար էլ Նիկոլին մզեցին մինչեւ վերջ՝ վերցրեցին Մեղրիի միջանցքը, Սոթքը, տարբեր ճանապարհներ Սյունիքում, երկրորդ ռազմական բազան։
Դրանից հետո Նիկոլն արդեն ոչ ոքի պետք չէր։ Իսկանդերի թեմայով պրոարեւմտյան հայտարարություններ անելը փրկության հույս չէր, այլ մանկամտություն։ Նիկոլին պետք է հանձնեին մթերման։

Հին սլավոնական ասացվածք կա․ «Жадность фраера губит»։ Նիկոլը լսել էր այդ մասին, բայց չէր հավատում, կարծում էր շուստրիությամբ դուրս կգա իրավիճակից։

Չստացվեց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր