3110 դիտում
17:09 27-02-2021
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Դեռ որոշում չկա»,- ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Հայտնի է, որ նախագահն ստացել է առաջարկությունը, սակայն դեռևս չի ստորագրել: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։ Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նմանատիպ նյութեր
6784 դիտում
13:20 01-03-2021
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահը նոր հայտարարությամբ է հանդես եկել
3829 դիտում
16:31 10-06-2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
562 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1267 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1114 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը