211652_close_icon
views-count1294 դիտում article-date 09:48 27-02-2021

Մի շարք դիվանագետներ ևս հանդես կգան Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից: «Նա (Ալիևը-խմբ.) իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում»,- ասված է հայտարարության մեջ: Ալիևին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տվել նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնավորաբար ասելով. «Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:


Սա ուշագրավ է այն տեսակետից, որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբեք չի հակադարձել Ալիևին, որը հետևողականորեն խայտառակ հայտարարություններ է անում ոչ միայն հենց Փաշինյանի, այլև Հայաստանի ու հայերի հասցեին: Ավելին, մեր տեղեկություններով, նա ԱԳՆ-ին էլ թույլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հարցում: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական հեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպես նաև թուրք այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, նույնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինյանն արգելել է տարածել փետրվարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրույթ է առաջ բերել դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, սա միակ պատճառը չէ, այնպես որ, ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր