«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ստիպված է եղել ժամանակից շուտ դադարեցնել մամուլի ասուլիսը, հայտնում է Armsport.am-ը:
Հոլանդացի մասնագետի քթից արյուն է եկել վաղը «Սևիլյայի» դեմ կայանալիք խաղից առաջ լրագրողների հետ շփման ժամանակ։ Կումանը դժվար է շնչել, հետո հանել թաշկինակը արնահոսությունը դադարեցնելու համար։ Տեսնելով, որ այն չի դադարում «Բարսելոնայի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը դադարեցրել է ասուլիսը։
Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլի ասուլիսի ժամանակ Կումանի քթից արնահոսություն է սկսվում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռոնալդ Կումանի քիթը արյունահոսել է ասուլիսի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.02.26 21:51



Տեսանյութ
