211652_close_icon
views-count6642 դիտում article-date 15:15 26-02-2021

Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել ՀՀ ԳՇ-ի` Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը

Ռուսաստանի հայկական սփյուռքը անհանգստացած է Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրաժարական տալու համառ դժկամության եւ նրա թիմի կործանարար գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ:

«Չկարողանալով հաղթահարել որեւէ խնդիր տնտեսական եւ սոցիալական ոլորտներում, որոնք կարող են բարելավել մարդկանց կյանքը, երկիրը դեպի պատերազմ եւ կապիտուլյացիա տանելով, առանց պատերազմի պատճառների, ընթացքի ու արդյունքների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Փաշինյանը, թաքնվելով ժողովրդի անվան տակ, շարունակում է համաձայնողական քաղաքականությունը, որը դեպի պետականության կորստի եւ երկրի բնակչության կյանքի վատթարացման է տանում:

Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է եւ մնում է անփոփոխ. Փաշինյանը եւ նրա ամբողջ թիմը պետք է հրաժարական տան: Իշխանության մնալու նրանց յուրաքանչյուր լրացուցիչ րոպե անդառնալի վնաս է հասցնում հայոց պետականությանը եւ ամբողջ հայ ժողովրդին: Մենք պաշտպանում ենք Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ուշացած, սակայն արդար պահանջը Փաշինյանի հրաժարականի մասին:

Այն փաստը, որ պատերազմում Հայաստանի պարտության, հազարավոր մարդկային կորուստների եւ Արցախի մեծ մասի կորստի համար պատասխանատու Փաշինյանի եւ նրա թիմի մնալն իշխանության գլխում ազգային նվաստացում է եւ էլ ավելի մեծ կորուստների է հանգեցնում` դատապարտվածության եւ հուսահատություն զգացողություն ստեղծելով:

Հատկանշական է, որ այսօր Փաշինյանի բռնապետական ​​ռեժիմին բացահայտորեն աջակցում են Թուրքիայի ղեկավարները` Էրդողանը, Չավուշօղլուն, եւ այլոք` նրանք, ում վրա, ինչպես եւ` Ալիեւի, դեռ չի սառել մեր որդիների արյունը, եւ ովքեր արդեն պատերազմի ավարտից հետո շարունակում են իրենց հայատյաց հռետորաբանությունն ու հանդուգն հարձակումները, որոնք նվաստացնում են մեր երկրի եւ մեր ժողովրդի արժանապատվությունը:

Մենք վստահ ենք, որ Փաշինյանի հրաժարականը, որը ժամանակի եւ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերի հրամայականն է, թույլ կտա շրջել մեր պատմության այս խայտառակ էջը, եւ պայմաններ կստեղծի, որպեսզի մեր ժողովուրդը կրկին ոտքի կանգնի, երկրի տնտեսական զարգացման դրական օրակարգ ձեւավորի եւ վերականգի իր վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում եւ աշխարհում»:

Նմանատիպ նյութեր