4682 դիտում
13:53 26-02-2021
«Մենք տեսնում ենք, որ նա իր վերջին ճիգերն է գործադրում՝ մնալու այդ աթոռին». Կապան համայնքի ղեկավար․ 168.am
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո անվտանգային առումով լրջագույն խնդիրներ առաջ կանգնեց նաև Սյունիքի մարզը: Թշնամին հայտնվեց Սյունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչների ուղիղ քթի տակ, նույնիսկ դեպքեր եղան, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին հայկական մի քանի համայնքների հատվածներ: Իսկ պատճառաբանությունն այն էր, որ GPS-ն է այդպես որոշել:
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները հենց այս անվտանգային խնդիրների պատճառով ամիսներ շարունակ բարձրաձայնում են վարչապետի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Երեկ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունից հետո նրանք վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ սատարելով ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին :
168.am–ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նկատեց՝ միանշանակ կողմ է ԳՇ պետի և Գլխավոր շտաբի հայտարարությանը, միակարծիք է իրենց հետ.
«Ինձ համար զարմանալի էլ չէ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն աստիճանի, որ Գլխավոր շտաբն է արդեն իր հրաժարականը պահանջում, և, որ իր հրաժարականն արդեն խիստ անհրաժեշտություն է, որովհետև այս ձևաչափով շարունակելը և կառչած մնալը աթոռին՝ արդեն կործանարար է երկրի համար: Մենք տեսնում ենք, որ նա իր վերջին ճիգերն է գործադրում՝ մնալու այդ աթոռին»:
Հարցին՝ արդյո՞ք վարչապետի հրաժարականից հետո հնարավոր կլինի լուծել այն անվտանգային խնդիրները, որոնց առջև այսօր փաստացի կանգնած է Սյունիքի մարզը, Գևորգ Փարսյանը պատասխանեց.
«Այժմ երկիրը խիստ քաղաքական ճգնաժամային վիճակում է, և միանշանակ պետք են փոփոխություններ ու նոր իշխանություններ՝ նախևառաջ՝ ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար:
Փոփոխությունների, նոր իշխանություն ձևավորելու արդյունքում մենք կունենանք նոր հնարավորություններ միջազգային ասպարեզում հանդես գալու համար, և նոր բանագնացի արդյունքում՝ կունենանք նոր բանակցություններ վարելու հնարավորություններ: Եվ, այո՛, դրանով իսկ հնարավորություն է առաջանում նոր բանագնացի միջոցով մեզ համար ավելի շահավետ արդյունքներ արձանագրել, իսկ ներկա դրությամբ մենք պարզապես այդ արդյունքները չենք ունենում. նկատում ենք օրեցօր ավելի վատթարացող իրավիճակ: Դրա համար մեզ հիմա խիստ անհրաժեշտ են այդ փոփոխությունները, և խիստ անհրաժեշտ է երկրում ստաբիլ ներքաղաքական իրավիճակը»:

Նմանատիպ նյութեր
1174 դիտում
11:02 08-11-2022
ԱՄՆ-ի թեկնածուները վերջնական ճիգերն են գործադրում միջանկյալ ընտրություններից առաջ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները