211652_close_icon
views-count1056 դիտում article-date 11:06 26-02-2021

Արցախի մի քանի բնակավայրում այսօր չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 911, 101, 111 կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր