211652_close_icon
views-count1360 դիտում article-date 10:27 26-02-2021

Այսօր, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը

Այսօր, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Արտհերթ նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու և երկրում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի հարցերը:

Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար երեկ ժամը 18-ին, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել եւ նիստը չէր կայացել: Չի բացառվում, որ այսօր ևս նրանք չներկայանան:

Նմանատիպ նյութեր