211652_close_icon
views-count1332 դիտում article-date 09:54 26-02-2021

Հայաստանում ստեղծվում է անտառային պետական ծառայություն. «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թրթը գրում է. «Հայաստանը միացել է գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարվելու համամարդկային միջոցառումներին եւ մթնոլորտ CO2-ի արտանետումները կրճատելու նպատակով հայտարարել հավակնոտ ծրագրի մասին:

Հայկական կողմը պարտավորվել է մինչեւ 2050 թվականն իր անտառային ծածկույթը կրկնապատկել՝ ներկայում անտառապատ համարվող մոտ 12 տոկոս տարածքը հասցնելով 25 տոկոսի: Սակայն գաղտնիք չէ, որ  ներկայում հանրապետությունում առկա անտառներն էլ լուրջ մարդածին բացասական ազդեցության ներքո են:

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում եւ հարակից մի քանի օրենքների փաթեթներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով ձեւավորվում է Անտառային ծառայություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր