211652_close_icon
views-count3735 դիտում article-date 09:45 26-02-2021

Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարու­թյունյանն իր անհատական նախաձեռ­նությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստա­ցել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:

Մաս­նավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քա­ղաքացիական միացյալ դաշինք» և «Մի­ացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝  Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախա­ձեռնությունը տապալվել է:

Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհո­յանքներով և մերժել միանալ Ա. Հարու­թյունյանի նախաձեռնությանը»:

Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր