211652_close_icon
views-count1602 դիտում article-date 20:06 25-02-2021

Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայացել

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի շենքի մոտ հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը

«Ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր