211652_close_icon
views-count2884 դիտում article-date 16:13 25-02-2021

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է՝ միասնական է և սատարում է վարչապետին

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է՝ սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը որակելով հակասահմանադրական քայլ, խմբակցությունը նշում է՝ «այն միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով»։

«Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ «Իմ քայլը» խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը», - ասված է հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի...

Posted by Իմ Քայլը on 2021 թ. փետրվարի 25, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր