211652_close_icon
views-count3245 դիտում article-date 16:04 25-02-2021

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից, սադրանքներից, ապակայունացնող կոչերից ու հայտարարություններից․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել․ 

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով՝ հայտարարում ենք, որ աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի: Հույս ենք հայտնում, որ ստեղծված իրավիճակում բանակի դիրքորոշումը բխում է բացառապես Հայաստանի ազգային-պետական շահերի գերակայությունից. բանակը չի կարող գործել որևէ անձի կամ քաղաքական խմբի շահերի սպասարկման դիրքերից:

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից, սադրանքներից, ապակայունացնող կոչերից ու հայտարարություններից:

Կարին Տոնոյան,
Արսեն Գրիգորյան, 
Գևորգ Պողոսյան  
«Ի գործ» նախաձեռնություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով՝ հայտարարում ենք, որ աջակցում ենք հայոց բանակին՝ որպես...

Posted by Կարին Տոնոյան on 2021 թ. փետրվարի 25, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր