211652_close_icon
views-count8819 դիտում article-date 15:22 25-02-2021

ԶՈՒ հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չէ, պետությունում գործերը լավ չեն․ Արտակ Դավթյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը Զինված ուժերի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում, հայտնում է «Ազատությունը»։

- Դուք կարծում եք, որ զինվորականներն իրավունք ունեի՞ն նման հայտարարություն անելու։ Կա գնահատական, որ չունեին քաղաքական հայտարարություններ անելու իրավունք։

- Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

- Այսինքն՝ Դուք միանո՞ւմ եք Ձեր գործընկերների հայտարարությանը։

- Չեմ մեկնաբանում, պաշտոնաթող եմ։

 - Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, կառավարությունը պե՞տք է հրաժարական տա՝ Փաշինյանի գլխավորությամբ։

- Չեմ մեկնաբանում։ Հեռուստատեսությամբ եղան իմ անունից հայտարարություններ, վերաորակավորումներ, որոնք տալիս են որակավորումներ տվյալ հայտարարությունների վերաբերյալ, ես ուզում եմ ասել, որ ես նման որակավորումներ չեմ տվել։

- Ի՞նչ որակավորման մասին է խոսքը։

- Տալիս են ռազմական հեղաշրջման վերաբերյալ որակավորում, ինչպես նաև բախումների վերաբերյալ որակավորում, որը ես չեմ տվել տենց որակավորում։

Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

Նմանատիպ նյութեր