211652_close_icon
views-count13336 դիտում article-date 14:32 25-02-2021

Բոլոր գործարարներին, որոնք հիմա զանգեր են ստանում, պահանջով կամ խնդրանքով՝ մարդ ուղարկել ազգադավ հավաքին մասնակցելու համար, զգուշացնում եմ. եթե հիմա ուղարկեք, հետո մեր մոտ մարդ չուղարկեք. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրադրութանը: Նա մասնավորապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի սցենարով. սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, այդ հանրահավաքին փորձելու է մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ, փորձելու է անել այն ամենը, ինչ արեց Էրդողանը, բայց չի ստացվելու: Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.

«Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ հիմա սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենը, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞՝ իհարկե ոչ։ Բայց այս ընթացքում բոլորս նորից կտեսնենք ժողովրդի դավաճաններին։ Ինչևէ։

Բոլոր գործարարներին, որոնք հիմա զանգեր են ստանում, պահանջով կամ խնդրանքով մարդ ուղարկել վիժվածքի ազգադավ հավաքին մասնակցելու համար, զգուշացնում եմ. եթե հիմա ուղարկեք, հետո մեր մոտ մարդ չուղարկեք։ Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաներ ու մեր երկրի ապագան։ Առայժմ այսքանը։

Հ.Գ. Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:

Հայտարարությանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ հիմա սկսելու է ժողովրդի հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր...

Posted by Mikayel Minasyan on 2021 թ. փետրվարի 25, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր