211652_close_icon
views-count1328 դիտում article-date 09:55 25-02-2021

Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Էներգետիկան յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի կարեւոր տարրերից է: Այդ տեսանկյունից առավել ապահովված են այն պետությունները, որոնք ունեն սեփական էներգետիկ ռեսուրսներ: Հայաստանում եւ Արցախում դրանք հիմնականում փոքր հիդրոէլեկտրակայաններն են:

Վերջին պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրեց 30 փոքր ՀԷԿ եւ այն էլեկտրաէներգիա արտահանող երկիրց վերածվեց ներմուծող երկրի: Նախկին թերի օրենսդրությունը, ինչպես նաեւ վերահսկման մեխանիզմների անկատարությունը ոլորտի լիազոր մարմնին ստիպել էին էականորեն սահմանափակել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման տարածքները:

Մասնավորապես՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Իսկ Ջրային օրենսգրքով արգելվում էր ջրօգտագործման թույլտվություն տալ այդ հատվածներում կառուցվող փոքր ՀԷԿ-երին:

Ոլորտի լիազոր պետական մարմինը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է արգելել փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել միայն բնության հատուկ պահպանվող տարածքներում, իսկ դրանց հարակից պահպանման գոտիներում թույլատրել նման գործունեությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր