211652_close_icon
views-count2329 դիտում article-date 23:08 24-02-2021

Միքայել Մինասյանը՝ Նիկոլի, 10%- անոց Իսկանդերի և Շուշիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միքայել Մինասյանն իր թելեգարմյան էջում Շուշիի մասին պատմող տեսանյութ է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Այսօր բոլորը՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, խոսում էին Նիկոլի և 10% անոց Իսկանդերի մասին: Իսկանդերի հետ կապված պատմությունն ինձ համար հետևյալում է. Իսկանդերի թիրախ հանդիսացան ո՛չ պատերազմի սկզբում թշնամու ուժերի կուտակումները, ո՛չ այն օդանավակայանները, որոնցից անօդաչու թռչող սարքեր էին դուրս գալիս պատերազմի ընթացքում, ո՛չ էլ նույնիսկ նավթագազային ենթակառուցվածքները: Նիկոլի համար, մինչև կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելը կարևոր էր ցույց տալ, որ օգտագործել է Իսկանդերը, և թիրախ ընտրվեց հենց Շուշին: Քաղաքը, որը Նիկոլը համարում էր «մռայլ ու դժբախտ» և պնդում էր, որ ադրբեջանական է, իսկ ուսապարկերն այն անվանում էին ոչ թե Շուշի, այլ «Շուշա»:

Իսկանդերի հարվածը Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին՝ հայտարարված վերաբերմունք է մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, որով կարող էինք հպարտանալ: Մենք կլինենք այն սերունդը, որը կհիշի Շուշին որպես հայկական, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, ով հանձնեց Շուշին և արարած, ով որպես թիրախ ընտրեց Հաղթանակի խորհրդանիշը»:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր