211652_close_icon
views-count1659 դիտում article-date 18:52 24-02-2021

Նետաձգությունը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի

Նետաձգության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է  մրցաշրջանի նախնական օրացուցային ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել աշխարհի գավաթի  խաղարկության չորս փուլ:  Օլիմպիական խաղերի ընտրական  վերջին մրցաշարը կանցկացնի Փարիզը:

Այս և այլ հարցերի շուրջ ՀԱՕԿ-ը զրուցել է ՀՀ նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի հետ: Նա հայտնեց ,որ  բոլորովին վերջերս անցկացվեց իրենց կազմակերպության համաժողովը: Ֆեդերացիայի կազմը համալրվեց երկու հոգով: Փոխնախագահ ընտրվեց Գառնիկ Նիկողոսյանը, իսկ գործկոմի անդամ ՝ Գևորգ Ենգիբարյանը:

Որոշվեց մարտի 5 -8 –ը կազմակերպել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մրցաշար, իսկ երկու օր անց ՝ ՀՀ առաջնություն:

Նետաձգությունն  այնպիսի մարզաձև  է, որտեղ  վարակի ռիսկերը նվազագույն են `մարզիկների ֆիզիկական շփման բացակայության շնորհիվ: Բայց միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված Գվատեմալայի / ապրիլին / և Շանհայի / մայիսին / մրցաշարերին, ֆինանս խնայելու նպատակով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի: Փոխարենը մայիսի վերջերին մերոնք հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկության փուլերում և եվրոպական ստուգատեսում:

Շնորհալի նշանառուներ կան, որոնցից մի քանիսի հետ մասնագետները լավ ապագայի հույսեր են կապում:  

Այնուամենայնիվ, ինչպես ասում են, անկարելի է շրջանցել Տոկիոյի օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում   ընդհանուր առմամբ  հանդես կգան 128  նետաձիգներ / 64 -ական կին և տղամարդ /,  որոնց շարքում, ավաղ, հայաստանցի  նշանառու տեսնելու հավանականությունը չնչին է:

Նմանատիպ նյութեր