211652_close_icon
views-count1408 դիտում article-date 12:47 24-02-2021

Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Ջոնաթան Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»,- գրել է Լաքոտը, ով 2017 թվականից դիվանագիտական ծառայություն է իրականացնում Հայաստանում:

Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Il y a 29 ans, le 24 février 1992, la France et l'Arménie rétablissaient leurs relations diplomatiques. Un...

Posted by Jonathan Lacôte on 2021 թ. փետրվարի 23, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր